25.11.2024
Սերժ Սարգսյանը մեկնել է Բիշքեկ
prev Նախորդ նորություն

Դեսպան. Ղարաբաղյան հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել

Ղարաբաղյան հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

ԱՊԱ հաղորդմամբ, նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ հակամարտության կարգավորման համար:

«Անցած շաբաթ համանախագահները կրկին հանդիպել են ՌԴ արտգործնախարարի հետ: ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակում ևս սպասվում է հանդիպում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: ԱՄՆ-ն կարևորում է այս հակամարտության կարգավորումը: Մենք կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպեն և աշխատեն այդ ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Սեկուտան: