Փաշինյանը կորցրել է իր վերջին հաղթաթուղթը. Իշխան Սաղաթելյան
Նախօրեին խորհրդարանում իր ելույթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրեց իր վերջին հաղթաթուղթը՝ հայտարարելով առաջ քաշվող «խաղաղության օրակարգի» հաջողության երաշխիքների բացակայության մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ այս օրերին ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ուժը խոստացել էր լուծել Արցախի կարգավիճակի հարցը, ակտիվորեն առաջ է մղել օրակարգը: Սակայն իր ոչ մի խոստում իշխող ուժն ի վիճակի չեղավ կատարել, ինչը հաստատեց նաև վարչապետի երեկվա ելույթը։
«Նախօրեին նա (վարչապետը) հայտարարել էր, որ երաշխիքներ չկան, որ «խաղաղության օրակարգի» առաջխաղացումը հաջողությամբ կպսակվի, երաշխիքներ չկան, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Նա նաեւ նշել է, որ պատրաստ է գնալ ցանկացած լուծման, որը երաշխավորում է արցախահայության անվտանգությունը», - հայտարարել է Սաղաթելյանը։
Ընդդիմադիրն ընդգծել է, որ խոսել Ադրբեջանի կազմում անվտանգության երաշխիքների մասին, որտեղ իրականացվել են հայերի բազմակի ջարդեր, կամ դավաճանություն է, կամ հարցի լիակատար չիմացություն: «Երբ մենք խոսում էինք այն մասին, որ Նիկոլն իրավիճակը տանում է դեպի արցախահայության ելքն Արցախից, մենք նկատի ունեինք նաև այդ սցենարը», - հայտարարեց նա:
«Եթե խաղաղության երաշխիքներ չկան, Եթե անվտանգության երաշխիքներ չկան, ինչու է այդ մարդը մնում (իշխանության ղեկին), ինչ է անելու», - հարց տվեց Սաղաթելյանը։ Նա ակնհայտ համարեց, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունի «երկիրը հանձնելու ժամանակացույց» և «Դիմադրության» շարժման ուժերով այդ գրաֆիկը առնվազն տեղաշարժվել է։