26.06.2025
Արցախի խնդիրը միշտ դիտարկվել է որպես օրենքի հարց. Արուսյակ Ջուլհակյան
prev Նախորդ նորություն

Արցախի կարգավիճակը պետք է բխի իրավունքների և անվտանգության երաշխիքներից. ՔՊ

Հայաստանի իշխանությունները գնում են արցախահայության իրավունքների ապահովման և անվտանգության երաշխավորման ճանապարհով։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


«Այդ հարցի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում։ Փաստորեն, Արցախի կարգավիճակը պետք է բխի այն երաշխիքներից, որոնք կտրվեն անվտանգության ապահովման, իրավունքների իրացման առումով։ Այստեղ ամեն ինչ սեղանին է՝ ինչ մանրամասներ են քննարկվել բանակցությունների ողջ ընթացքում, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կարգավիճակի ինչ ձևաչափեր են քննարկվել, անվտանգության և իրավունքների ինչ երաշխիքներ են քննարկվել։ Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել մեր աչքի առաջ», - հայտարարել է նա։


Չնայած տարբեր ձևերով տրված այն հարցերին, թե ով է լինելու երաշխավորը և արդյոք ասվածը նշանակում է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ճեպազրույցի ընթացքում ՔՊ պատգամավորները այդպես էլ ուղիղ պատասխան չտվեցին։


 

Փաշինյանը կորցրել է իր վերջին հաղթաթուղթը. Իշխան Սաղաթելյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ