24.11.2024
ԼՂ հակամարտության կարգավորումն առանց Ռուսաստանի անհեռանկար է և անպտուղ. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Ո՞ր դեպքում ընդդիմությունը կվերադառնա Ազագային ժողով

Ազգային ժողովում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում, ժողովրդի հետ: Այդ մասին մայիսի 25-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Իսկ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` «խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»:


ԱԱԾ նախկին տնօրենը հայտնել է, որ իմաստ չի տեսնում խորհրդարան վերադառնալու մեջ, սակայն չի նշել` հրաժարվելու է պատգամավորական մանդատից, թե ոչ: «Երբ այս խորհրդարանը ձեւավորվել է, ես հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետեւ համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է, անպատասխանատու, սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն անիմաստ է: Նաեւ հայտարարել եմ, որ ԱԺ-ում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում, ժողովրդի հետ», - ասել է Արթուր Վանեցյանը:


Վանեցյանի կարծիքով, «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներն իշխանության համար վատանգավոր են: «Իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են. երկրում իրավիճակ է փոխվել, երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում, եւ այն մարդիկ, որոնք երթերին չեն մասնակցում, ողջունում են մեզ», - ասել է նա:


ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների` բողոքի գործողությունների մասնակիցներին ուղղված հեգնական արտահայկտություններին և պիտակավորումներին: «Երբ ինքը եւ իր պես մի քանիսը պիտակավարումներ են անում, թող իմանան, որ ոստիկանական եւ անվտանգության ուժերի թիկունքում երկար թաքնված մնալ չեն կարող. ոստիկանությունը շատ երկար չի կարող ապահովել իրենց տեղաշարժն ու մնացածը», - ասել է Սաղաթելյանը:


Հարցին` ինչ է անելու ընդդիմությունը, եթե չհասնի Փաշինյանի հրաժարականին, Սաղաթելյանը հակիրճ պատասխանել է. «Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»:


Այսօր վաղ առավոտից «Դիմադրության» շարժման կողմնակիցները մայիսի 25-ի վաղ առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը` չնայած այն հանգամանքին, որ մայիսի 21-ից նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում է՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։