24.11.2024
Ո՞ր դեպքում ընդդիմությունը կվերադառնա Ազագային ժողով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

Մայիսի 24-ին՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի առաջին օրը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխ բնակավայրի շրջանում մարտական խնդիր կատարելիս զոհված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին:


Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը, ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաեւ ՀՀ սահմանի "Տեղ" եւ "Պարույր Սեւակ" սահմանային կետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա եւ ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաեւ կարճ ժամանակահատվածում զգալիորեն բարելավված ռուսական կողմի կեցության եւ ծառայության անցկացման պայմաններին:


Սյունիքի մայրաքաղաք Կոպիրկինին մուտքի մոտ դիմավորել են Կապան քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին ՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:


Դեսպանն այցելել է նաեւ Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող ռուս սահմանապահների դիրքեր: Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ. Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է հայկական սահմանի տվյալ հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները: