24.11.2024
Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները. ցուցարարները շրջափակել են նախագահի նստավայրը

«Դիմադրության» շարժման կողմնակիցները մայիսի 25-ի վաղ առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը` չնայած այն հանգամանքին, որ մայիսի 21-ից նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում է՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին։


Իրադրությունը լարվեց, երբ ցուցարարները փորձեցին մոտենալ նախագահական նստավայրին: Ոստիկանները պատ կազմերցին և թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ շենքին:


«Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու: Մեր նպատակն է, որեւէ աշխատակից չմտնի նախագահական շենք: Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետեւ երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:


«Դիմադրության» շարժումը, ինչպես հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ամեն օր կառավարական շենքեր է շրջափակում:


Ավելի վաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի շենքի մոտ էին: Դեմիրճյան փողոցի վրա պատ կազմած ոստիկանության ներկայացուցիչները թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ ԱԺ շենքին:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։