13.09.2025
Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները. ցուցարարները շրջափակել են նախագահի նստավայրը
prev Նախորդ նորություն

Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

"Հանդիպման ընթացքում բարձրաձայնեցի խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այս ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`

- ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ,

- լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,

- պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը",- գրել է Թովմասյանը:


 

Արցախի դրոշը նախագահականը քաղաքացիներից պաշտպանող ոստիկանների վահաններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան