24.11.2024
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ
prev Նախորդ նորություն

Արցախի դրոշը նախագահականը քաղաքացիներից պաշտպանող ոստիկանների վահաններին

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը նախագահական նստավայրի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցներից շենքը պաշտպանող ոստիկանների վահանների վրա փակցրել է Արցախի դրոշը:


"Արցախի դրոշները վահաններին ոստիկանները։ Ի գիտություն Արցախի դրոշը եղունգներով ջանադրաբար քերող մետրոյի էն աշխատակիցների ու ԱԳՆ-ի շենքի վրայից ֆենով մաքրելու հրահանգ տվողների` նույնիսկ ոստիկանները չեն պոկում Արցախի դրոշը։ Ամոթ ունեցեք",- Facebook-ի իր էջում գրել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ «Դիմադրություն» շարժման կողմնակիցները մայիսի 25-ի վաղ առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը, թեև նախագահը երկրում չէ: