Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը հաջորդած հայտարարությունում վտանգավոր եզրույթներ են մտցվել։ Նման տեսակետ է հայտնել նաև Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բրյուսելի տարածած հայտարարության մեջ օգտագործվում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Սա նոր տերմին է Բրյուսելի լեքսիկոնում, որը նախկինում օգտագործում էր միայն Ադրբեջանը։ Այս տերմինի տակ նրանք (ադրբեջանցիները) հասկանում են ամեն ինչ, այդ թվում՝ Արցախը և Հայաստանի տարածքի մի մասը։ Բայց միջազգային պրակտիկայում երբեք չի օգտագործվել «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, օգտագործվել է Ադրբեջանի արևմտյան շրջաններ ձևակերպումը։ Չափազանց վտանգավոր է, որ եվրոպացի դիվանագետների բառապաշար ներմուծվել է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը»,- ասաց նա։
Այն մասում, որը վերաբերում է հաղորդագկցության ուղիների ապաշրջափակման հարցին, չի նշվում, թե ինչ սկզբունքներով է դա արվելու։ «Նշվում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի են եկել սահմանների կառավարման և անվտանգության առումով։ Բայց թե կոնկրետ ինչ պայմանագրեր են դրանք, մենք չգիտենք։ Ավելին, հաշվի առնելով օգտագործված ձեւակերպումը, վտանգ կա, որ մենք կխոսենք Հայաստանի տարածքում գտնվող անկլավների մասին։ Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է այս հարցը վերակենդանացնելու համար, հայկական կողմը հերքում է այդ հնարավորությունը։ Սակայն օգտագործված ձեւակերպումը ոչ միայն չփարատեց մեր մտավախությունները, այլ, ընդհակառակը, ավելի ուժեղացրեց դրանք»,- ասաց հանրապետականը։
Նաև փաստաթուղթը պարունակում է անընդունելի ձևակերպում, որը նախկինում երբևէ չի օգտագործվել եվրոպական կողմի կողմից՝ «Ղարաբաղի հայ բնակչություն՝ Ղարաբաղի բնակչության փոխարեն»,- ընդգծեց Աշոտյանը։ Այսինքն՝ «ժողովուրդ» հասկացությունը իջեցվում է «էթնիկ բնակչության» մակարդակի։ Սա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը երաշխավորված իրավունքների ցանկում քաղաքական իրավունքներ չի ունենա, կարծում է Աշոտյանը՝ դա բացատրելով նրանով, որ «ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, իսկ բնակչությունն այս համատեքստում չունի»։ «Արցախի կարգավիճակի մասին անգամ չի խոսվում, ինքնորոշման իրավունքի մասին էլ չեմ խոսում, այն չկա ու չկա, որովհետև Նիկոլն ու Ալիևը արմատախիլ արեցին»,- վրդովված նշել է Աշոտյանը:
Եվ մեկ այլ վտանգավոր գործոն միջազգային դիվանագիտության մեջ օգտագործվող «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի փոխարեն «Ղարաբաղ» հայտարարության մեջ օգտագործելն է։ «Սա համահունչ է Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել է Աշոտյանը։