30.12.2025
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ական թեկնածուն կհրաժարվի «Միայնակ գայլի» քաղաքական պայքարի օգտին

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով մեղադրվում է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և այժմ գտնվում է մեկուսարանում, հանդես էր եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել էր, որ ցանկություն ունի առաջադրվելու սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք համայնքապետի ընտրություններին։

VERELQ-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը տեղեկացրեց, որ Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։

«Վերջինս, սակայն, տեղեկացրել է, որ եթե Արայիկ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի»,- փոխանցեց կուսակցության խոսնակը։

Նշենք, որ առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ին։

Նշենք նաև, որ Արայիկ Խանդոյանն իր պաշտպանի միջոցով երեկ բանտից նաև հայտարարել է, որ ինքը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել իրենց համայնքի ՏԻՄ ընտրություններին, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոչընդոտում է։
Մարտիրոսյան. Չեմ հրաժարվում քաղաքական իմ սկզբունքներից ու իմ պայքարից
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ