25.11.2024
ԼՂՀ սահմանների ամրագրում, քաղաքացիության մասին օրենքի ընդունում. Մելիքյանը՝ բարեփոխումներից ակնկալիքի մասին
prev Նախորդ նորություն

Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց գրավի դիմաց ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով կալանավորվել էր օգոստոսի 2-ին:

Հիշեցնենք, Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը հուլիսի 29-ին ձերբակալվել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Օգոստոսի 2-ին նրանք երկու ամսով կալանավորվել էին:

Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գործիչը ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց: Նա չի բացառել, որ Մարտիրոսյանն ազատության մեջ կլինի արդեն այսօր: