26.11.2024
Ստեփանակերտում քննարկվել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցեր
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը 2022 թ․ Աֆղանստանից թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի գործողություն կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։ «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարվա համար տարբեր ոլորտներում նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունեն՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար:


«Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներ են։ Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին։ Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորվում»,-նշել է Զասը:


Նա հավելել է, որ այդ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում, ինչպես նաև հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները: