7.04.2026
ՆԱՏՕ-ում ողջունել են Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների բանակցությունները
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում քննարկվել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել:


Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

ՀԱՊԿ-ը 2022 թ․ Աֆղանստանից թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի գործողություն կանցկացնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը