ՆԱՏՕ-ում ողջունել են Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների բանակցությունները
ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մոսկովյան բանակցությունները հարաբերությունների կարգավորման շուրջ:
Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը Մոսկվայում։ ՆԱՏՕ-ն ողջունում է նրանց միջև հարաբերությունների կարգավորումը, դա կծառայի տարածաշրջանի կայունությանը, կոչ ենք անում Անկարային և Երևանին շարունակել ջանքերը», - գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների՝ հարաբերությունների լիակատար կարգավորման նպատակով: