10.10.2024
Արցախում բարձրացվել են ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերը
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիներն առաջատար դիրքեր են զբաղեցնում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց շրջանում

Նախորդ տարի ՌԴ քաղաքացի ավելի հաճախ են դարձել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։


«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն են ստացել ավելի քան 667 հազար օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 563 հազար մարդ: 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները», - ասել են ՆԳՆ-ից՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը:


Գերատեսչությունում նաեւ նշել են, որ 2021 թվականի 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունվել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետ, իսկ նախանցած տարվա նույն ժամանակահատվածում՝ շուրջ 950 մարդ, 2019 թվականին՝ շուրջ 730 մարդ:


 

ՆԱՏՕ-ում ողջունել են Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների բանակցությունները
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները