Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ներկայացրել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը և շնորհանդեսի ժամանակ անձամբ է նստել մեքենայի ղեկին: Էրդողանը շնորհանդեսի օրը պատմական է անվանել Թուրքիայի համար: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ մինչև 2022 թվականը ամբողջ երկրում կստեղծվեն էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ: Նույն թվականին նախատեսվում է այդ մեքենաների վաճառքի մեկնարկը: