23.11.2024
Independent. Լիբիան շարժվում է դեպի լայնածավալ պատերազմ
prev Նախորդ նորություն

Հզորացնել բանակն ու չզիջել Ղարաբաղը. Սամվել Բաբայանի կոչը Փաշինյանին

Եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը: Այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:


Սամվել Բաբայանն Արցախից մեսիջ է հղում Փաշինյանին, որ Արցախում պետք է աջակցել հենց իրեն, որպես նախագահի թեկնածու և վերածել այն արհեստական խոչընդոտները, որոնք ի հայտ են եկել և թույլ չեն տալիս Սամվել Բաբայանին(Կոմանդույուշի) առաջադրվել, որպես նախագահի թեկնածու: Բաբայանը Սերժ Սարգսյանին կրկին անգամ մեղադրում է ղարաբաղյան հարցում զիջումների պատրաստ լինելու մեջ և այդ կերպ նաև հարվածում է նախկին իշխանությունների այն թեզին, որ Սարգսյանը հող հանձնող չէր, իսկ Փաշինյանը դրան պատրաստ է:


«Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ եւ ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ»,-նշել է Բաբայանը:


Պետք է նշել, որ մադրիդյան սկզբունքներն ոչ հայանմաստ են և տանելու են Արցախի հայաթափման: 7 շրջանները, որոնք անվանում են նաև անվտանգության գոտի, ունեն ռազմավարական, կենսական նշանակություն Արցախի և նրա ժողովրդի համար:


Աղդամը(Ակնա) գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:


Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝Ստեփանակերտը: Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա՝ այդ թվում տանկեր:


Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակատերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի՝արդեն Լաչինի միջանցքն էլ պետք չի գա՝կկորի դրա ռազմավարական նշանակությունը, եթե անգամ այն տրվի հայերին:


Միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել»`հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ:


Մերձարաքսյան շրջանները ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապը Իրանի հետ(ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Ղափանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու: Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակատեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմտուքից , իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից:


Ինչ վերաբերվում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե Մարտակերտն ու Քաշաթաղը, թե Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝այդ շրջանը Ադրբեջանին հանձնելու դեպքում:


Բաբայանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության եւ հատկապես արցախցիների համար:


Փաստորեն, Բաբայանն արձանագրում է, որ ղարաբաղյան բանակցությունները մտել են փակուղի և Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում, երբ ցանկացած քայլ ավելի է բարդացնելու առկա ստատուս-քվոն:


Բաբայանը կոչ է անում Փաշինյանին չզիջել՝գնալ պետության, տնտեսության և բանակի ամրապնդման ճանապարհով, որպեսզի բացառվի Ադրբեջանի կողմից հարձակումը:


«Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի»,-հավելել է Բաբայանը: