Սիրիայում խաղաղ կյանքը աստիճանաբար կարգավորվում է, հիմնականում մեր խմբավորման գործողությունների շնորհիվ: Այս մասին խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Շոյգուն հիշեցրել է, որ հունվարի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել էր Դամասկոս, որտեղ Սիրիայի նախագահի հետ միասին այցելել է ռուսական խմբավորման հրամանատարական կետ: «Բանակցությունների ընթացքում նշվեց, որ երկրում խաղաղ կյանքը աստիճանաբար կարգավորվում է: Մեր խմբավորման գործողությունները շատ առումներով դրան նպաստեցին: Նախագահը շնորհակալություն հայտնեց անձնակազմին` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում առաջադրանքների օրինակելի կատարման համար», - ասել է ՌԴ նախարարը: