Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացում չպետք է ակնկալել: Իրանն արդեն իսկ հարվածել է Իրաքում ամերիկյան ռազմակայանին: Նա հիշեցրել է, որ Իրանը Պենտագոնին ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել: Ըստ նրա, Սուլեյմանիից հետո ԱՄՆ կարող է ոչնչացնել ցանկացած մեկին, այդ թվում Ռահբարին կամ հարված հասցնել Իրանի հոգևոր մայրաքաղաք Կումին: