Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իդլիբում իրավիճակի համատեքստում Թուրքիայի և Սիրիայի քաղաքական տարաձայնությունների կարգավորման գործում: Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: «Լինելով Աստանայի ձևաչափի երաշխավորներից մեկն, Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ, որպեսզի օգնի Թուրքիայի և Սիրիայի միջև Իդլիբում իրավիճակին առնչվող ներկայիս տարաձայնությունների քաղաքական կարգավորման գործում»,- ասել է նա: