23.11.2024
Փորձագետ. Իդլիբի ազատագրման Ասադի ռազմավարությունը ճիշտ է ընտրված
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ-ն և Թուրքիան չեն կարող գտնել փոխզիջում Իդլիբի հարցում

ՌԴ-ի և Թուրքիայի համար այլևս բարդ է միայնակ գտնել Իդլիբի շուրջ փոխզիջում: Այդ պատճառով առաջ է եկել միջազգային արբիտրի հարցը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուլիա Կուդրյաշովան:


Նա նշել է, որ Իդլիբի հարցի շուրջ միջնորդական առաքելություն կարող են ստաձնել եվրոպական առաջատար երկրները, որոնք ունեն քաղաքական կշիռ և ում կարծիքին ականջալուր են լինում թե Անկարայում, թե Մոսկվայում:


Ըստ նրա, ԱՄՆ-ն չի կարող լինեն արբիտր, քանի որ չունի չեզոք դիրքորոշում սիրիական հարցում:


Նախատեսվում է Իդլիբի հարցի շուրջ քառակողմ՝Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ, Թուրքիա ֆորմատով միջազգային հանդիպման կազմակերպում մարտ ամսին: