Թուրքիան կարող է խափանել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը՝փորձելով պաշտպանել ազգային շահերը: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Կոշկինը: Նա նշել է, որ Թուրքիան փորձում է խաթարել Իդլիբի ազատագրումն այնտեղ մնացած ահաբեկիչներից: Ըստ նրա, Իդլիբում իրավիճակի լարումը գեներացվում է Թուրքիայի կողմից: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան բավարարված չէ ՌԴ-ի հետ բանակցություններից՝Իդլիբի հարցի շուրջ: