Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպումը թույլ տվեց կանխել Իդլիբի իրավիճակի հետագա տեղափոխումը դեպի ռազմական հակամարտություն, սակայն դեռևս շատ բան կա անելու՝մասնավորապես, ինչպես պետք է կանխվեն հետագա սադրանքները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Բակլանովը: Նա նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ է լինելու ապագայում Իդլիբում: Ըստ նրա, Իդլիբում հակամարտությունը դեռևս չի կարգավորվել և պահպանում է իր պայթյունավտանգ բնույթը: