21.12.2025
Պարսից ծոցի երկրները ճգնաժամի եզրին են՝նավթի գների պատճառով
20.03.2020
Պարսից ծոցի երկրները ճգնաժամի եզրին են՝նավթի գների պատճառով

Երեք քուվեյթյան նավթային ոլորտի փորձագետներ զգուշացնում են Պարսից ծոցի երկրներին այսպես կոչված սև սցենարից՝Սաուդյան Արաբիայի և ՌԴ-ի միջև նավթային պատերազմից: Եթե ԱՄՆ-ն չմիջամտի և վերջ չդնի այդ հակամարտությանը, ապա այն կարող է դեռ երկար շարունակվել: Ըստ փորձագետների, նավթի գները կիջնեն մինչև մեկ բարելի համար 10 դոլարի, իսկ դա նշանակում է մեծ կորուստներ Ծոցի երկրների համար, այդ մասին հղում անելով Al Jazeera-ին փոխանցում է inosmi.ru կայքը: Տնտեսագետ Տալյալ ալ-Բազալին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները կարող են այսօրվա ճգնաժամից օգտվել և ստեղծել սեփական ՕՊԵԿ-ը՝իրենց տարածաշրջանի համար, որն անկախ կլինի ՌԴ-ից ու Մեքսիկայից: Ըստ նրա, այս պարագայում նրանց կհսկեն համաշխարհային նավթի պաշարների մոտ 53 տոկոսը և արդյունահանման մոտ 26 տոկոսը, ինչը նրանց թույլ կտա ամբողջովին հսկել գները: