Դամասկոսը կոչ է անում կյանքի կոչել Իդլիբի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը: Նա նշել է, որ իրենք կոչ են անում կյանքի կոչել նախագահներ՝ Ասադի, Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված Մոսկովյան համաձայնագիրը: Նա կասկած է հայտնել, որ Անկարան կպահպանի համաձայնագիրը: Ըստ նրա, իրենք վստահում են ՌԴ-ն՝Մոսկվան պայքարում է ահաբեկչության դեմ, իսկ թուրքական ռեժիմն աջակցում է ահաբեկիչներին: