5.09.2025
Արմեն Սարգսյանը մի քանի ժամյա աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ
prev Նախորդ նորություն

Իրանում ՀՀ դեսպանը և ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին:


Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:


Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի մասնակցության եւ հետագա հնարավոր դերակատարության մասին:


Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաեւ ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:


 

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել. ԱՄԷ ԱԳ նախարար
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը