5.09.2025
Իրանում ՀՀ դեսպանը և ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել. ԱՄԷ ԱԳ նախարար

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։


Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։


Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։


«Մենք արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,-ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։

Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը կմեկնարկի Արաբկիր վարչական շրջանից
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը