9.02.2026
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել բողոքի ցույցերից հետո
10.08.2020
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել բողոքի ցույցերից հետո

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել անցյալ շաբաթ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը: Նրա խոսքով, որոշումը կայացվել է ճնշման տակ, քանի որ մի քանի նախարարներ հրաժարական են տվել կամ հայտարարել են, որ հրաժարական են տալու: Նախարար Համադ Հասանը լրագրողների հետ զրուցել է երկուշաբթի օրը կառավարության նիստի ավարտին, որն անցկացվել է անցած հանգստյան օրերին տեղի ունեցած երկօրյա ցույցերից հետո: Հանրահավաքների ընթացքում բախումներ են տեղի ունեցել Անվտանգության ուժերի հետ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ: "Կառավարությունը հրաժարական է տվել", - ասել է Համադը։ Նա հավելել է, որ վարչապետ Հասան Դիաբը կուղեւորվի նախագահական պալատ, որպեսզի "նախարարների անունից ներկայացնի հրաժարականը":