Իրանը կարող է տարեկան արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առնվազն 40 մլն չափաբաժին
Այն բանից հետո, երբ Իրանն ու Ռուսաստանը կսկսեն ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրությունը, դեղամիջոցի թողարկման ծավալը կարող է կազմել տարեկան առնվազն 40 մլն դեղաչափ:
Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիրը ենթադրում է, որ Իրանի մասնավոր հատվածի եւ Գամալեայի անվան կենտրոնի մասնակցությամբ համատեղ արտադրությունը կարող է սկսվել իրանական օրացույցով մինչեւ ընթացիկ տարվա վերջ՝ մինչեւ 2021 թվականի մարտի 21-ը:
«Սպասվում է, որ արտադրական հզորությունները կկազմեն պատվաստանյութի ավելի քան 40 մլն չափաբաժին», - ասել է Ռաբիոն, որի խոսքը մեջբերում է Իրանի կառավարության պաշտոնական պորտալը:
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության մասին: