Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում փոխել C-400-ի հարցում մոտեցումը
Ռուսական C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջները կարող են ունենալ ոչ այն հետեւանքները, որոնց հետ հույս են կապում ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է EADAily-ն։
«Երբ մեկ այլ երկիր մաքսիմալիստական դիրքորոշմամբ է գալիս մեզ մոտ և այդ ոգով պահանջներ ներկայացնում՝ «կամ կլինի մեր ուզածով, կամ ոչ մի կերպ», նման մոտեցումը մեզ դրդում է այլ ուղղություններով շարժվել», - հայտարարել է Կալինը:
ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են պատժամիջոցներ սահմանելու մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարության նկատմամբ: Վաշինգտոնում հայտարարել են, որ «չեն հանդուրժի ռուսական պաշտպանական եւ հետախուզական հատվածների հետ նշանակալի գործարքներ»:
Կալինի խոսքով, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ որոշակի տարաձայնություններ են եղել, սակայն դրանք հաջողվել է վերացնել կառուցողական երկխոսության շնորհիվ, ԱՄՆ-ի հետ Անկարան նույն բանն է ակնկալում:
Թուրքիան, հայտարարել է Կալինը, կարող է «С-400 համակարգեր ունենալ այնպես, որ դա չխախտի ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգը»:
«Այդ հարցերը կարելի է լուծել կառուցողական երկխոսության միջոցով եւ ազնիվ ձեւով, բայց ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այդ հարցերին: C-400-ի ձեռքբերման մասին որոշումը կայացվել է ոչ մեկ գիշերվա ընթացքում», - նշել է նա։