Քաղաքագետ Մաիս Կուրբանովը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանը գրոհայիններից մաքրելու պատրվակն օգտագործելով ամեն կերպ աջակցելու է Իդլիբում ջիհադականներին: Նա նշել է, որ Թուրքիան որոշակի լծակներ ունի Բաշար Ասադի դաշնակիցների նկատմամբ, սակայն դա երկար չի կարող շարունակվել: Մի օր կողմերի համբերությունը կսպառվի և դա աղետալի կլինի թուրքերի համար: Քաղաքագետը հավելել է, որ անհնար է համաձայնության հասնել Իդլիբն օկուպացրած ջիհադականների հետ, քանի որ նրանք ունեն իրենց հայացքներն ու տեսլականը: