ԱՄՆ-ն չի կարողացել վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները. Ռոհանի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողացել վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները:
"Սա աննախադեպ դեպք է Միավորված ազգերի կազմակերպության պատմության մեջ, երբ ամերիկացիները մի քանի անգամ դիմել են Անվտանգության խորհրդին, որը նրանք համարում էին իրենց "հետին բակը", եւ մի քանի ամսով ծրագիր էին առաջ քաշում՝ ամբողջ աշխարհին աղերսելով Իրանի դեմ բանաձեւ ընդունել։ Նրանք ցանկանում էին մասնակիորեն խախտել 2231 բանաձեւը եւ հայտարարել, որ Իրանին զենք մատակարարելու էմբարգոն կպահպանվի հոկտեմբերին", - ասել է նա նախարարների կաբինետի նիստում, փոխանցում է IRNA-ն ։
"Միացյալ Նահանգների իշխանությունն ու հեգեմոնիան կորել են։ Սա իրանական մեծ ազգի հաղթանակն ու հաջողությունն է։ Ժողովուրդը հսկայական իրավաբանական, քաղաքական և դիվանագիտական հաջողությունների է հասել ՄԱԿ-ում", - ասել է նա։