25.11.2024
Իրանը ծանր տեխնիկա է հասցնում Արցախ-Իրան սահմանին. փորձագետ
prev Նախորդ նորություն

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն իր հյուսիսային սահմաններին. Խաթիբզադե

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով լուրերը, որ «PPK-ի, Փեժակի ահաբեկիչներ», ինչպես նաև Սիրիայից վահաբի ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է նա: