ԱՄՆ-ն զգուշանում է Սիրիայի երկնքում ՌԴ-ի օդուժի հետ բախումից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Յակով Քեդմին: Նա նշել է, որ Սիրիայի երկինքն ամբողջությամբ գտնվում է ՌԴ-ի ռազմա-օդային ուժերի հսկողության տակ: Ըստ նրա, եթե որևէ մեկը կցանկանա իրավիճակ փոխել, ապա պետք է հարցերը լուծի ՌԴ-ի օդուժի հետ: Դժվար թե ԱՄՆ-ի բանակում որևէ մեկը փորձի հակամարտության մեջ մտնել ռուսների հետ: Նրա խոսքով, ՌԴ ԳՇ-ն հաղորդում է, որ ամերիկյան կողմը պահպանում է բոլոր պարտավորությունները, որպեսզի խուսափի որևէ բախումից Սիրիայում: