22.11.2024
Թուրքիայի գործողությունները Լիբանանում ուղղակի սպառնալիք են տեղի հայ համայնքին. թուրքագետ
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգն անսպասելիորեն շնորհավորել են Հայաստանին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը եւ Թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ, հաղորդում է EADaily-ն:


«Սաուդյան Արաբիայի ժողովրդի եւ կառավարության անունից ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը ձեր երկրի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն եւ երջանկություն, իսկ բարեկամ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ առաջընթաց եւ բարգավաճում», - ասված է Սաուդյան միապետի ուղերձում, հաղորդում է պետական Saudi Press Agency-ն:


Հատկանշական է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չկան։ Մինչև վերջերս արաբական խոշորագույն միապետությունը Երևանը դիտարկում էր որպես ոչ բարեկամական երկիր, որը սերտ կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Սակայն 2017 թվականի հունիսին Քաթարի շուրջ ծագած միջարաբական ճգնաժամից հետո Սաուդյան ղեկավարությունը որդեգրել է Թուրքիային, նրա «էքսպանսիոնիստական» ծրագրերին արաբական աշխարհում կոշտ հակազդելու քաղաքականություն։


Այդ ժամանակը ի վեր կարելի է համարել Երեւանի եւ Էր Ռիադի միջեւ պայմանական մերձեցման, Թագավորության կողմից Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում թուրքական նկրտումները սանձելու լրացուցիչ հնարավորություններ գտնելու սկիզբը։


Ավելի վաղ հայկական փորձագիտական հանրության ներկայացուցիչները կողմ էին արտահայտվել Սաուդյան Արաբիայի նկատմամբ դիրքորոշման հիմնարար վերանայմանը՝ այն բարելավելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն սկսել: