Թուրքիայի գործողությունները Լիբանանում ուղղակի սպառնալիք են տեղի հայ համայնքին. թուրքագետ
Լիբանանում Թուրքիայի գործողությունների նոր ուղղությունն ուղղակի սպառնալիք է ներկայացնում տեղի հայ համայնքին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Լիբանանը թուրքական ագրեսիայի նոր օրինակ է։ Թուրքիան Լիբանանում օգտագործում է թուրքալեզու փոքրամասնություններին քաղաքական համակարգում իր դիրքերն ամրապնդելու համար», - պարզաբանել է նա՝ ընդգծելով այդ գործողությունների նպատակների եւ ձեւերի ըմբռնման կարեւորության մասին, քանի որ նրանք անմիջական առնչություն ունեն Լիբանանի հայ համայնքի հետ։
Նրա խոսքով՝ երեւույթը նոր, հեռահար ծրագրեր ունեցող երեւույթ է։
«Ակնհայտ է, որ Լիբանանի ճգնաժամից հետո նոր քաղաքական համակարգ կստեղծվի, և Թուրքիան մտադիր է դրանում հավատարիմ քաղաքական ուժեր ունենալ։ Այդ ծրագրերի իրականացման համար Թուրքիան օգտագործում է հայ համայնքը որպես նպատակ այն ուժերի միավորման համար, որոնք նա ստեղծում է այնտեղ, ուղղորդում է նրանց գործողությունները հայերի դեմ», - նշել է նա՝ մեկ անգամ եւս մատնանշելով տարածաշրջանի մի շարք երկրներում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության արդյունքների լուրջ վերլուծության եւ գնահատման անհրաժեշտությունը։