Թուրքիայի նախագահի շրջադարձը դեպի Մոսկվա՝Անկարայի համար ստորացում էր: Էրդողանն իրենից վանել է արևմտյան դաշնակիցներին, փոխանցում է Financial Times-ը: Հոդվածում նշվում է, որ Էրդողանն իր ձեռքերում ավելի շատ նախագահական լիազորություններ կենտրոնացնելով սկսեց սերտացնել կապերը ՌԴ նախագահի հետ: Նա ՌԴ-ին առաջարկեց Թուրքիայում կառուցել առաջին ատոմակայանը, ինչպես նաև Թուրքիայի տարածքով գազամուղ անցկացնել դեպի Եվրոպա: Նշվում է, որ Թուրքիայի պատմության ընթացքում բազմաթիվ են պարտությունները ՌԴ-ից, սակայն այս անգամ հնարավոր է Պուտինն օգնի Էրդողանին պահպանել սեփական դեմքը: