22.11.2024
Դամասկոսը կոչ է անում կյանքի կոչել Իդլիբի շուրջ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Թուրքիան պետք է հրաժարվի էքսպանսիայից Սիրիայում և բանակցի Ասադի հետ

Սիրիան 9 տարվա ընթացքում շարունակում է մնալ Թուրքիայի ոչ միայն արտաքին, այլ ներքին քաղաքականության կարևորագույն օրակարգը: Այդ մասին հղում անելով Evrensel թերթին հայտնում է inosmi.ru կայքը:


Հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն մի կողմից շարունակում է համագործակցությունը թուրքական իշխանությունների հետ, իսկ մյուս կողմից երաշխավորն է քրդերի և Ասադի միջև բանակցությունների: Դա թույլ կտա Մոսկվային հասնել Սիրիայում քաղաքական կարգավորման, ինչպես նաև հարաբերություններ հաստատել քրդերի հետ:


Նշվում է, որ ոչ Էրդողանի վարչակազմը, ոչ ազգայնականները չեն կարողանանում գտնել՝Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունից դուրս բերելու տարբերակներ:


Հոդվածում նշվում է, որ Թուրքիան պետք է հրաժարվի էքսպանսիայից Սիրիայում և սկսի բանակցությունները Բաշար Ասադի հետ՝հարգելով սիրիական քրդերի իրավունքը՝որոշելու իրենց ապագան: