Իրանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կդադարեցնի իր աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Ասադուլլա Աբասին: «Խորհրդարանի ղեկավարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա իրավիճակը, որոշում է կայացրել հաջորդ շաբաթ նիստեր չանել»,- մեջբերում է նրան ԻՍՆԱ գործակալությունը: Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ մի շարք իրանցի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվելու դեպքերը հասել են 388-ի, առնվազն 34 մարդ մահացել է: