ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության դեպքում: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է Բրյուսելում Դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը: «ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի Հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով: ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում»,-նշել է նա: