Քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ սիրիական ղեկավարությունը պետք է միավորի սեփական ժողովրդին և հակահարված տա թուրքական էքսպանսիային: Նա նշել է, որ Ասադը պետք է միավորի Սիրիայում բնակվող բոլոր ազգերին, կրոնական համայնքներին և հակահարված հասցնի թուրքական ագրեսիային: Ըստ նրա, թուրք օկուպանտները բռնազավթել են անկախ պետության տարածքները:Նա հավելել է, որ Ասադը պետք է շփումներ հաստատի քրդական ջոկատների հետ, որոնք ունեն մինչև 80.000 մարտիկներ: