22.11.2024
Հայացք Աթենքից.Թուրքիան հիբրիդային պատերազմ է վարում Հունաստանի և ԵՄ-ի դեմ
prev Նախորդ նորություն

Շամխանի. Իրաքը չունի օտարերկրացիների ներկայության կարիքը

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ Բաղդադում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրաքցիները կարող են պաշտպանել իրենց շահերը և չունեն օտարերկրացիների ներկայության կարիքը:


Ալի Շամխանին շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ՝ աջակցել Իրաքի ժողովրդի ինքնիշխանությանն և անկախությանը: Նա հույս է հայտնել, որ բոլոր քաղաքական խմբերի և էթնիկ ու կրոնական խմբերի մասնակցությամբ, Իրաքի կառավարությունը, հնարավորինս շուտ, կսկսի իր աշխատանքը:


Բարհամ Սալեհը հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Իրաքի ծանր ժամանակների ընկերն ու դաշնակիցն է:


Իրաքի նախագահը շեշտել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: