22.11.2024
Շամխանի. Իրաքը չունի օտարերկրացիների ներկայության կարիքը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի պատճառով Իրանում 70 հազար կալանավորի ազատ են արձակել

Իրանը մտադիր չԷ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, ոչ կալանավորների ազատումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիք չի առաջացել հասարակության անվտանգության համար


Իրանի դատական իշխանություններն ավելի վաղ բանտերից բաց են թողել շուրջ 70 հազար կալանավորների:


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 19-ից սկսած, երբ Իրանի իշխանություններն առաջին անամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցվել է վարակման 6566 դեպք: Ապաքինվել է 2134 մարդ, 194-ը՝ մահացել: