22.11.2024
 Թուրքագետ. Պուտին-Էրդողան հանդիպումը միտված է Իդլիբում դեէսկալացիային
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան՝ՌԴ-ի տնտեսական գործընկերն է, սակայն ոչ դաշնակիցը

Էրդողանի առջև պետք է կոշտ ուլտիմատում դնել՝կամ թուրքերն իրական քայլեր են ձեռնարկում Իդլիբում իրավիճակի դեէսկալացիայի համար, կամ սիրիական բանակը ՌԴ-ի և Իրանի օգնությամբ իրենք կարգ ու կանոն կհաստատեն այնտեղ: Մենք Սիրիայում գտնվում ենք այդ երկրի կառավարության պաշտոնական հրավերով, իսկ Թուրքիային ոչ ոք չի հրավիրել՝նրանք օկուպանտներ են: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Լիպովոյը:


Նա նշել է, որ Թուրքիան՝ՌԴ-ի տնտեսական գործընկերն է, սակայն ոչ դաշնակիցը: Այդ երկիրը հակառուսական դաշինքի՝ՆԱՏՕ-ի անդամ է: Թուրքիան ագրեսիվ երկիր է, որը ցանկանում է գրավել Սիրիայի հյուսիսը, որը ժամանակին Օսմանյան կայսրության մաս էր:


Ըստ նրա, թուրքերը հենց այնպես Սիրիայից դուրս չեն գա՝նրանց պետք է դրդել դա անել: