1.07.2025
Փորձագետ. Թուրքիան՝ՌԴ-ի տնտեսական գործընկերն է, սակայն ոչ դաշնակիցը
prev Նախորդ նորություն

Պուտինը հույս ունի, որ Իդլիբում իրավիճակը չի ոչնչացնի ռուս-թուրքական հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Իդլիբում առկա իրավիճակը չի ոչնչացնի ռուս-թուրքական հարաբերությունները: 


ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների մեկնարկին Պուտինը կարևորել է անձնական շփումը. «Իրավիճակը Իդլիբում այնքան է սրվել, որ դա պահանջում է մեր ուղղակի անձնական զրույցը»,- ասել է Պուտինը:


Ռուսաստանի նախագահը ցավակցել է Թուրքիայի գործընկերոջը  Սիրիայում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ սիրիական բանակը տեղեկացված չի եղել նրանց գտնվելու մասին: 


Պուտինը համոզմունք է հայտնել, որ «մարդկանց մահը միշտ մեծ ողբերգություն է»:

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադար հաստատելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով