ՌԴ-ի և Թուրքիայի հակասություններն Իդլիբում կարող են գեոպոլիտիկ խնդիրներ առաջացնել ոչ միայն Սիրիայում, այլ նաև տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Չնայած Իդլիբում առկա տարաձայնություններին, ՌԴ-ն չի ցանկանա, որպեսզի հակասությունները հասնեն այնպիսի մակարդակի, որը կազդի Միջերկրական ծովի արևելքում, Մերձավոր Արևելքում, Սև ծովում, Կովկասում, Բալկաններում, Միջին Ասիայում ուժերի բալանսի վրա: Բացի այդ, Մոսկվան չի վտանգի այն դրական ազդակն, որն առկա է Անկարայի միջև էներգետիկայի, պաշտպանության, ատոմային էներգետիկայի ոլորտներում: ՌԴ-ն հանուն Բաշար Ասադի չի վտանգի իր Մեծ Եվրասիա նախագիծը: