3.04.2026
ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Իդլիբում
prev Նախորդ նորություն

Զոհերի թիվը հասել է 8-ի. Իրանի զինված ուժերը ներգրավված կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Պաշտոնական վերջին վիճակագրության համաձայն, Իրանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվածների թիվը հասել է 43-ի: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:


Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ երկրի զինված ուժերը ներգրավված կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարում.


«Թեհրանը կփորձի հաղթահարել այն նվազագույն կորուստներով: Բոլոր պետական ​​մարմինները, զինված ուժերը, հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն հասարակության առողջության համար»,- հայտարարել է երկրի ղեկավարը:


Նշվում է, որ Իրանի որոշ նահանգներում համալսարաններն ու դպրոցները, որտեղ մեծ է կորոնավիրուսների բռնկման ռիսկը, փակ կլինեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում:


Իշխանությունների որոշմամբ՝ չեն անցկացվելու սպորտային միջոցառումներ, իսկ գալիք օրերին թատրոններն ու կինոթատրոնը կփակվեն:


Փակ են նաև որոշ թանգարաններ:


 

Թուրքագետ.Թուրքիայում չեն հրաժարվել Մեծ Թուրանի գաղափարից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար