Իրանի արտաքին գործերի նածարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սպառնալով ոչնչացնել Իրանի մշակութային վայրերը ԱՄՆ-ն իրեն պահում է ԻՊ ահաբեկիչների նման: Զարիֆի այս դիտարկումը ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընթերցել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Զարիֆի ուղերձում նաև նշվում է, որ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը: Իսկ այս ամենի ֆոնին Վաշինգտոնի սպառնալիքները Իրանի և այլ երկրների հասցեին ավելանում են: Ի դեպ, Զարիֆը չի կարողացել մասնակցել նիստին՝ ամերիկյան վիզայի բացակայության պատճառով: