Մեկ տարվա ընթացքում Իրանը կարող է ստեղծել իր միջուկային զենքը, իսկ երկու տարվա ընթացքում ստեղծել միջուկային մարտագլխիկը տեղափոխող հրթիռ: Այդ մասին նշված է Իսրայելի ռազմական հետախուզության տարեկան զեկույցում: Նշվում է, որ Իսրայելի համար լրջագույն սպառնալիք են ներկայացնում Իրանի և Հզբոլահ շարժման ռազմական ներուժը: Զեկույցում նշվում է, որ Թեհրանը զվաղված է լինելու իր ներքին շարժումները ճնշելով և դիմակայելով միջազգային՝ամերիկյան պատժամիջոցներին: Հետախուզության տվյալներով, Հզբոլահը պատրաստվում է Իսրայելի դեմ հնարավոր ռազմական գործողությունների: Իրանը տարեկան 800 միլիոն դոլար է փոխանցում Հզբոլահ շարժմանը: Իրանից բացի, Իսրայելի անվտանգությանը սպառնում է լիբանանյան Հզբոլահ շարժումը, որն ունի մարտունակ զինվորականներ: