23.11.2024
ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ՆԱՏՕ-ն չի պաշտպանի Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում հակամարտության ժամանակ

ՆԱՏՕ-ն չի պաշտպանի Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում հակամարտության ժամանակ: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Կոշկինը:


Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բավականին լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ:


Ըստ նրա, Էրդողանի արտաքին քաղաքական ուղենիշն ուղղված է Օսմանյան կայսրության վերականգնմանը՝հատկապես Միջերկրական ծովում:


Նա հավելել է, որ Դաշինքը ցանկանում է Թուրքիային իր տեղը ցույց տալ՝այդ թվում չմիջամտելով Սիրիայում հակամարտությանը:


ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության դեպքում: Այդ մասին հայտնել է Բրյուսելում Դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը:


«ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի Հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով: ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում»,-նշել է նա: